«Ժառանգությունն» ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում. խորհրդի նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարել է իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:

Հնչել են տարբեր զեկուցումներ, քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրել են վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից քննարկել է Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները:

Նաև քվեարկությամբ ընտրվել է քաղաքական խորհրդի ղեկավարը: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ:

Գյումրիի նորաբաց մշակութային-երիտասարդական «Գարաժ Ակումբում» խորհրդակցության ավարտից հետո տեղի է ունեցել հատուկ ընդունելություն, որին մասնակցել են կառավարության բարձրաստիճան անձինք, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, կուսակցության անդամներ և բարեկամներ: Ընդունելությունը նվիրված էր «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին:




Լրահոս