Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» տանը 0:3 հաշվով զիջեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը խաղադաշտ դուրս եկավ խաղի 51-րդ րոպեին` փոխարինելով Բաունգարտներին:
Այս պարտությունից հետո «Հոֆենհայմը» իջավ 11-րդ հորիզոնական ` վաստակած 5 միավորով: «Բորուսիան» 11 միավորով 5-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան