Հայաստանը համախոհ ու գործընկեր է Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում. Սինգապուրի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն իրենց երկրի համար ԵԱՏՄ-ում կարևոր գործընկեր ու համախոհ է համարում Հայաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սինգապուրի վարչապետն ասաց սեպտեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինձ համար պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելել: Ձեր երկրի փորձը և հմայքը, որի մասին շատ էի լսել, ուզեցի անձամբ տեսնել: Մեր երկրները ջերմ կապեր ունեն, որոնք 19-րդ դարից են սկիզբ առնում: Հայկական եկեղեցի ունենք, որն ամենահինն է Սինգապուրում: Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետի հետ խոսել ենք բազմաթիվ թեմաներից: Քննարկեցինք մեր երկկողմ կապերը, ԵԱՏՄ-ի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Հայաստանը համախոհ ու կարևոր գործընկեր է Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում, առաջին հայացքից մեր երկու պետությունները շատ տարբեր են, աշխարհագրական առումով էլ շատ տարբեր են, բայց երկուսս էլ կարևորում ենք ազատ և բաց առևտուրը, կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները միջազգային հարթակներում»,- ասաց Լի Սյեն Լուն:

Սինգապուրի վարչապետը նշեց, որ ուրախ է Հայաստանի հետ Ծառայությունների ու ներդրումների համաձայնագրի ստորագրմամբ:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:




Լրահոս