Արարատ Միրզոյանը մասնակցել է եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սիրով մասնակցեցի եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը։

Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերի։ Ցավոք, իրենց նորագույն պատմության ընթացքում հայերի պես եզդիներն էլ են զոհ դարձել ցեղասպան քաղաքականության։

Պատահական չէ, որ այսօր եզդիական տաճարի մոտ եզդիական ազգային հերոսների կողքին կանգնած են նաև Կոմիտասի ու Անդրանիկի արձանները և հայ֊եզդիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը։

Ջերմորեն շնորհավորում եմ եզդի ժողովրդին իրենց համար նշանակալի այս օրվա կապակցությամբ»։




Լրահոս