Վեդի-ՈՒրցաձոր ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. տուժածները հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-ՈՒրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-ՈՒրցաձոր ավտոճանապարհի 4-ին կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Շ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Միշա Հ., ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս