Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Նոա» – «Ալաշկերտ» հանդիպումը: Խաղն ընթացավ թեժ պայքարում եւ ավարտվեց Արմեն Ադամյանի տղաների 1:2 հաշվով հաղթանակով:
«Նոայից» խաղի 43-րդ րոպեին հաշիվը բացեց Կիրիլ Բորը, իսկ «Ալաշկերտից» մեկական անգամ պատասխանեցին Վահագն Հայրապետյանը 68-րդ րոպեին ու Գեղամ Ղադիմյանը 90+1-ին:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 16 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Նոան» իր ակտիվում գրանցած 11 միավորով 7-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան