«Իմ քայլը» կմերժի ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ հարցը: Նախագծի փոփոխության առաջարկը ներկայացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հարակից զեկուցող է նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ ԲՀԿ-ականների` իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ տարեցտարի Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը աճում է, եւ, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ավելանում է նաեւ դրանց հետեւանքով զոհված եւ վիրավորված մարդկանց թիվը: Պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է տուգանքների չափերի բարձրացում եւ պատասխանատվության խստացում, որը կնվազեցնի կոպիտ խախտումների թիվը, եւ սրանով է պայմանավորված տուգանքի չափերը համապատասխանաբար 250.000 եւ 300.000 ՀՀ դրամ սահմանելը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունը մերժելու է ԲՀԿ-ի առաջարկած նախագիծը՝ ասելով, որ արդեն կա նման նախագիծ, որը վերաբերում է բալային համակարգին:




Լրահոս