
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Ուրարտու» – «Արարատ» (1:0) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել «Արարատի» գլխավոր մարզչի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղարաբաղցյանը.
«Խաղի մասին ասելու շատ բան չկա: Շնորհավորում ենք «Ուրարտուին: Այսպես էլ է պատահում, սա ֆուտբոլ է: Հաջորդ տուրում «Երեւանի» հետ ենք , ամեն ինչ պետք է անենք հաղթելու համար: Դրանից հետո կլինի դադար եւ մենք ավեկի լավ կպատրաստվենք աշնանային հատվածն ավարտելու համար»,- ասել է Ղարաբաղցյանը:
Էդմոն Մարտիրոսյան