ՖՈՏՈ. Հայաստանում առաջին անգամ բացվել է մորթու վերամշակման արտադրամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինշիլաբուծությունը մեր իրականության մեջ չափազանց հետաքրքիր ոլորտ է, այն գրավում է տնտեսվարողների եւ անհատների մի շարք դրդապատճառներով՝ շինշիլաբուծությունը չի պահանջում մեծ ֆինանսական ներդրումներ, խորը մասնագիտական գիտելիքներ կամ անասնաբուծության երկարամյա փորձ, չի ենթադրում ֆիզիկական ծանր աշխատանք, կամ երկար ժամանակի տրամադրում։

Այնուամենայնիվ, կենդանիները պահանջում են ուշադրություն, հոգատարություն, խնամք, մաքրություն համապատասխան կահավորված ֆերմա եւ միկրոկլիմա, ինչպես նաև գրագետ կերակրում, այս ամենը ապահովելու դեպքում տնտեսվարողը, կամ անհատը ձեռք է բերում կայուն զարգացող, հարմարավետ և եկամտաբեր գյուղատնտեսական ձեռնարկություն։

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը ոլորտում հաստատվել է դեռ 2017 թվականին, ունենալով հստակ պլանավորված աշխատանքային ձևաչափ, խիստ մասնագիտացված աշխատանքային թիմ եւ երկարատև զարգացման տեսլական։

Այսօր «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է առավել քան 150 տնտեսությունների կամ մինի-ֆերմաների հետ ամբողջ Հայաստանում, ապահովելով նրանց՝ որակյալ եւ առողջ տոհմային կենդանիների մատակարարումով, գրագետ համակցված գրանուլացված կերով, մշտական անվճար մասնագիտական խորհրդատվությունով, սեմինարների, այցերի եւ այլ միջոցառումների կազմակերբմամբ եւ, որ առավել կարևոր է, կենդանիների անսահմանափակ և անխոչընդոտ մթերման հնարավորությամբ շուկայում մրցակցային արժեքով։

Կազմավորումից ի վեր, «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը խնդիր է դրել իր առջև ապահովվել Հայաստանում բավական քանակությամբ տոհմային Շինշիլաների գլխաքանակով, միաժամանակ Պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կարգավորել ոլորտը, այն դարձնելով համակարգված, բաց եւ ազատ։

Այսօր, կազմակերպության հետ համագործակցող տնտեսություններում բուծվող կենդանիների գլխաքանակը բավարար է Հայաստանում հաջորդ քայլը ձեռնարկելու համար, այն է մորթու վերամշակումը։ Որպես տրամաբանական շարունակություն ոլորտի զարգացման ուղղում՝ այսօր նրանք հպարտորեն հայտարարում են, որ  կազմակերպության կողմից վերամշակած մորթիները բարձր գնահատականի են արժանացել Եվրոպական մի շարք երկրների փորձագետների կողմից, անցել են ԵԱՏՄ սերտիֆիկացումը եւ պատրաստ են մուտք գործել համաշխարհային շուկա, դառնալով ևս մեկ՝ «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ արտադրանքը արտասահմանյան շուկայում։

Շինշիլայի մորթին միջազգային շուկայում դասվում է շքեղ եւ թանկարժեք ապրանքատեսակների շարքին, ունի մեծ պահանջարկ Եվրոպական, Սկանդիվավյան երկրներում, ԱՊՀ տարացքում, Կանադայում, Չինաստանում եւ այլն։ 2018 Հունվարից ի վեր, մեր «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը Հայաստանում առաջին անգամ ներդրեց շինշիլայի մորթու, եվրոպական չափանիշներին համապատասխան, վերամշակման արտադրական հոսքագիծ, եւ այսօր արագ քայլերով վերականգնում է Հայաստանում խորհրդային տարիների երբեմնի հզոր թեթև արդյունաբերության ոլորտներից մեկը՝ մորթու վերամշակումը։

Այսօր, շինշիլայի մորթուց բացի “Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը վերամշակում է նաև գառան, նապաստակի եւ այլ մորթիներ։ Վերամշակման տարբեր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ,  նրանց վերամշակված մորթիները օգտագործվում են հագուստի, տնային դեկորի պարագաների եւ այլ աքսեսուարների մեջ, մեծ է Հայաստանում կոշիկ արտադրող ընկերությունների հետաքրքրությունը տեղական գառան մորթու նկատմամբ, որը օգտագործվում է կոշիկի ներդիրների կամ այլ դեկորատիվ նպատակներով։

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ Ընկերությունը առաջին անգամ Հայկական սպառողին է ներկայացնում պատրաստի հագուստ (մուշտակներ), դեկորատիվ ձևավորման (գորգեր, ծածկողներ) պարագաներ, աքսեսուարներ (ձեռնոցներ, մանկական կոշիկ, հողաթափեր, գլխակներ եւ այլն) ամբողջովին Հայաստանում վերամշակված Հայ տնտեսվարողից ձեռք բերված եւ Հայաստանում կարված արտադրանք։

“Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը դեռ նարկայացված չէ շուկայում, ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում այս սեզոնին տեղական եւ միջազգային շուկա մտնելու ուղղությամբ, արդեն իսկ կա հստակ հետաքրքրություն արտադրանքի հանդեպ։

“Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը ունի պաշտոնական կայք՝ shinshila.am, որի միջոցով Հայաստանի շինշիլաբույծներին մշտապես տրամադրում է անվճար տեղեկություններ եւ գիտելիքներ կենդանիների եւ ոլորտի մասին, բուժման եւ բուծման մասին խորհուրդներ եւ այլն։ Մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործըկերների ցանկը, կնքում ենք նոր պայմանագրեր, մատակարարում արդեն Հայաստանում բուծված կենդանիներ։

«Վարդանյան Ֆըր Քամփընի» պաշտոնական կայքը՝ www.vartanianfur.com




Լրահոս