Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արագածոտնի Ղազարավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Հայկ Ասատրյանը վերընտրվել է։ Նախնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 300 ընտրողից 196-ը։
Մյուս թեկնածուի՝ Արմեն Հովսեփյանի օգտին քվեարկել է 86 ընտրող։
Նշենք, որ Հայկ Ասատրյանը համայնքի ղեկավար է 2011 թվականից: