ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Իզմիրյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Այս պահին Ռոբերտ Քոչարյանը հետազոտությունների փուլում է գտնվում: Դեռևս մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ:
Երրորդ անգամ կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ բեկանել, գործն ուղարկել նոր քննության։
Լիդա Եղիազարյան