
ArmLur.am լրատվականը դիմել էր Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին անվտանգություն տրամադրել են, թե ոչ: Ի պատասխան մեր հարցի՝ դեպարտամենտից հայտնեցին, որ դեպքից հետո դիմել են ՀՀ ոստիկանություն դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգությունն ապահովելու համար: Եվ ոստիկանությունը տրամադրել է համապատասխան աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել: