Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան. նա հանդես կգա ելույթներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Բիշքեկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդիանացիոն խորհրդի, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի աշխատանքներին:

ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 29-րդ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Կոորդիանացիոն խորհրդի 2018թ. գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարում համատեղ ծրագրերով նախանշված գործողությունների ընթացքին վերաբերող հարցեր, դատախազական լիազորությունների տարբեր ասպեկտներին առնչվող խնդիրների շրջանակներում իրականացնել փորձի փոխանակում: Անդրադրաձ կկատարվի նաեւ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությանը:

ՇՀԿ անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստի օրակարգում կքննարկվեն մաքսանենգությանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը հակազդման ոլորտում մասնակից եւ գործընկեր հանդիսացող երկրների համագործակցության ամրապնդման մեխանիզմների կատարելագործան խնդիրը:

Արթուր Դավթյանը երկու նիստերին էլ հանդես կգա ելույթներով:

Այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա մասնակից երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշեւի հետ հանդիպման արդյունքում նախատեսվում է երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրում:




Լրահոս