
Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Ուրարտու»-«Արարատ» (1:0) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը.
«Թիմը այսօր սկսած առաջին րոպեներից խաղում էր եւ կանգ չառավ ոչ առաջին խաղակեսում, ոչ էլ երկրորդ: Մրցակիցը ունեցավ պահեր, որոնք չկարողացավ օգտագործել, իսկ մենք մեր պահերից մեկը վերածեցինք գոլի: Շնորհակալ եմ թիմիս ջանք չխնայելու համար: Շատ կարեւոր է, որ կարողանում ենք պահեր ստեղծել գոլային, այդպես էր նաեւ անցած խաղերում: Նորեկները ժամանակի հետ արդեն հարմարվել են եւ թիմին եւ երկրին»,- ասել է Իլշատ Ֆայզուլինը:
Էդմոն Մարտիրոսյան