ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Երեւանի պետական համալսարանի 3 պրոռեկտորներ` Արսեն Բաբաջանյանը, Մենուա Սողոմոնյանը եւ Ռուբեն Մարկոսյանը, ազատվել են զբաղեցրած պաշտոնից: «Ինչքան գիտեմ, նրանք ծանուցագիր են ստացել, ինչից հետո ազատման դիմում են գրել»,- ասել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը: Ո՞րն է ազատման պատճառը. Էմին-Տերյանը պատասխանել է. «Պատճառը կառուցվածքային փոփոխություններն են: Այն ժամանակ ուսումնական գծով, գիտության գծով պրոռեկտորների պաշտոններ էին, հիմա հումանիտար եւ բնագիտական է»:

 

 

 

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան են տեղափոխվել արդեն իսկ 3 քաղաքացի: Նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բկ: 1-ինի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր: Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին` ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06:00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ բռնկվել: Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի, Ա.Մ.-ի եւ Է.Մ.-ի դիերը: ՃՏՊ-ի հետեւանքով տուժածներ Ա.Մ.-ն, Ռ.Մ.-ն, Մ.Մ.-ն, Լ.Մ.-ն, եւ Մ.Մ.-ն հոսպիտալացվել են Քարելիի եւ Գորիի բժշկական կենտրոններ: Մ.Մ.-ն գտնվում է Գորիի բկ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն եւ Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի բկ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: Քարելիի բկ-ում գտնվող Ա.Մ.-ի եւ Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի բկ-ներ: Վրաստանից տեղափոխված երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է:

 

 

 

ԶՈՎ ՇԱԲԱԹ
Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաեւ այս շաբաթվա ընթացքում. օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները շրջանների զգալի մասում կպահպանվեն: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ
Երեւանի քաղաքապետարանի դիմացից երեկ` բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկված 8 անձինք արդեն ազատ են արձակվել, քրգործ է հարուցվել: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ում եւս բերման էին ենթարկել: Քրգործը հարուցվել է Քր. օր. 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի խումբ անձինք Արշակունյաց պողոտայի աղբամանների պարունակությունը տոպրակներով թափել են քաղաքապետարանի դիմաց:




Լրահոս