Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Խաղային ստարտափները Հայաստանում», բանախոսներ՝ Բագրատ Դաբաղյան՝ Տրիադա ընկերության տեխնիկական տնօրեն, Գևորգ Կոպալյան՝ Ռոքբայթ Գեյմզ ընկերության համահիմնադիր, Արշամ Մանուկյան` Ֆրիսմոս ընկերության հիմնադիր, Անդրեյ Պյատախին՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն։

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց ընկերությունների անցած ճանապարհը, խոսք է գնացել Հայաստանում խաղերի ստեղծման առավելությունների և բացերի մասին։ Խոսվել է նաև համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտության մասին։ Հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք են եղել խաղերի մշակման ուղղության զարգացման կարևորության հարցում։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին անդրադարձ է կատարել ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերին, ինչպես նաև հարցեր ուղղել բանախոսներին, մասնավորապես, խոսք է գնացել խաղային ոլորտի զարգացման հարցում հեռահաղորդակցական ենթակառուցվածքների կարևոր դերի մասին. «Beeline-ը ձգտում է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափներին և էկոհամակարգին՝ ընդհանուր առմամբ: Հայաստանում կան հաջողված ստարտափների բազում օրինակներ, որոնք սկսել են այստեղ և հետո դուրս են եկել միջազգային շուկա: Իսկ սա նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ և ապագայում հիանալի արդյունքներ կունենանք»:

«Խաղերի մշակման ուղղություն կարևորությունն ընդգծելու համար նշեմ մի քանի թիվ։ 2019 թ-ին խաղերի համաշխարհային շուկայի հասույթը կկազմի մոտ 150 մլրդ դոլար, 2021 թ-ին՝ 180 մլրդ։ 2018 թ-ին մոբայլ խաղերն ապահովել են հավելվածներից ստացված եկամուտների 76%-ը։ Այսօր մենք լսեցինք ոլորտի առաջատարներին և կարող եմ համոզված պնդել, որ խաղերի մշակման ուղղությունը Հայաստանում մեծ ապագա ունի», – նշեց Տեխնոլոգիականզարգացման կենտրոն  հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։




Լրահոս