ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Ցավոք, այս խողովակը ծառայում է որպես աղբաման:

 

 

 

ՀԱՐՑ. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը ինչպե՞ս է հաշվարկվում:

Մարինա Թաթուլյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Թաթուլյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնալուծությունը:

Աիդա Գալստյան (28 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում: Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե`
1) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,
2) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց,
3) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման:
Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է` անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:




Լրահոս