Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Արարատ – Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի 3:1 հաշվով հաղթանակով:
«Արարատ – Արմենիայից» մեկական անգամ աչքի ընկան Մայլիսոն Լիման (18‘), Անտոն Կոբյալկոն (58‘) եւ Պետրոս Ավետիսյանը (70‘): «Փյունիկից» իրա անունը լուսատախտակին վառեց Արաս Օզբիլիզը (6‘):
Այս հաղթանակից հետո «Արարատ – Արմենիան» վաստակեց 16 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Փյունիկը» 12 միավորով 6-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան