«Հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ»․ ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ո՞ր դատավորին տրամադրել ոստիկանների հսկող խումբ, որին ոչ: Ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը մերժած դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողները` Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են: Ոստիկանությունը, սակայն, ինչպես armlur.am-ն է տեղեկացնում, Դատական դեպարտամենտի դիմումով Դանիբեկյանի անվտանգությունը ապահովելու համար ոստիկանության աշխատակիցներ է տրամադրել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սա հարցի իրավիճակային լուծում է համարել: Ասել է. «Իշխանությունն է՛լ, ընդդիմադիր ուժերի ղեկավարներն է՛լ պետք է ասեն՝ հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ` անկախ այն բանից` դատավորի կայացրած ակտը ձեր դուրն եկել է, թե ոչ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի»: Այդ երկու անձը, ըստ Վարդազարյանի, այնքան են մոտեցել դատավորին, որ կարելի է խոսել դատավորի վրա ճնշման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս