
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկության պատճառով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները ստիպված են լինելու գործուղումն ընդհատել ու վերադառնալ, որ քվեարկության օրն ԱԺ-ում լինեն։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մեկնած պատվիրակները պետք է վերադառնային շաբաթ օրը, քանի որ, որպես կանոն, մեր պատվիրակությունը միշտ այդ գրաֆիկով է մեկնում։ ԱԺ կայքում էլ է նշված՝ «սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ կգործուղվեն»։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հաստատեց լուրը․ «Պատվիրակության անդամները Հայաստան են վերադառնալու հոկտեմբերի 3-ի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։