Օրերս տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ ժամանելու հետ կապված հնարավոր է տեղի ունենան բողոքի ցույցեր։ Ահա այս կապակցությամբ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։
Այսպես՝ թերթի աղբյուրների փոխանցմամբ, հակապուտինյան ակցիաների հիմնական առիթը լինելու է ՌԴ-ում ընդդիմադիր վերջին ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին աջակցությունը՝ նրանց ազատ արձակելու կոչով։
Այս թեմայով «զբաղված են» ոչ միայն, այսպես կոչված, «սորոսականներն» ու ընդգծված արևմտամետ ու ռուսաֆոբ այլ ուժերը, այլև ՀԱԿ-ամերձ շրջանակները. հարցի հետ կապված՝ երեկ արդեն ՖԲ-ում ակտիվ գրառումներ կային, այլ կերպ ասած՝ հստակ մոբիլիզացվում էին ողջ ուժերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում