ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞րն էր Թագուհի Թովմասյանի հաջորդ կանգառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, պահպանելով քաղաքացիների հետ հետադարձ կապը, շարունակում է համայնքային հանդիպումները: Հերթական կանգառը Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքն է:

Պատգամավորը խնդրեց բնակչներից հերթով ասել բողոքներն ու դժգոհությունները, որպեսզի հասցնի գրանցել ու կոնկրետ հարցերի շուրջ քննարկում ծավալել:

Համայնքի ճանապարհների խնդիրը յուրաքանչյուր ծովակցու ամենօրյա մտահոգության առարկան է: Ճանապարհներն, իրոք անմխիթար վիճակում: Եվ չնայած ամիսներ շարունակ Գեղարքունիքի մարզպետարանից հավաստիացումներ են ստացել, որ ճանապարհի խնդիրը շուտով լուծում է ստանալու, առ այսօր որևէ փոփոխություն չկա, ինչը զայրացրել էր ծովակցիներին:

Պատգամավորի հետ հանդիպման ժամանակ մարդիկ բարձրացրին համայնքում առկա մի քանի տների քարաթափման վտանգի հարցը:

Թագուհի Թովմասյանն, իհարկե, կրկնեց, որ վաղուց է տեղյակ խնդրին, հանդիպման ժամանակ էլ նշեց, որ տարբեր առիթներով և ձևաչափով բարձրացրել է հարցը՝ ընդհուպ մինչեւ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դիմել է Կառավարությանը, գրություններ ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին, ԱԻՆ-ին ու ՏԿԵ նախարարությանը: Եւ հիմա դեռ քննարկումներ են ընթանում ԱԻՆ-ի և ՏԿԵՆ-ն միջեւ ՝ խնդրի կարգավորման ուղիները գտնելու շուրջ:

Գյուղացիները բարձրացրին նաև խմելու ջրի, ջրային ենթակառուցվածքների վատ վիճակին վերաբերող խնդիրները՝ նշելով, որ համայնքում 1950-ական թվականներից գործող ջրագծեր են, նույնիսկ հատված կա, որրտեղ ջուրն անցնում է ազբոխողովակներով, և մարդիկ մտավախություն ունեն որ վտանգված ջուր են օգտագործում:

Պատգամավորի հետ հանդիպման ժամանակ համայնքի բնակիչները բարձրացրին նաև բերքահավաք տեխնիկայի անհրաժեշտության հարցը՝ հավաստիացնելով, որ այն հնարավորություն կտա հասնել համանքում մի շարք խնդիրների լուծմանը:

Պատգամավորը լսելով համայնքի բնակիչների բարձրացրած բոլոր խնդիրները՝ գրանցեց դրանք, արդեն իսկ գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ դիմել է պատկան գերատեսչություններին եւ պատասխանները ստանալուն պես, ինչպես խոոստացել է կտեղեկացնի այդ մասին բնակիչներին: Թագուհի Թովմասյաը խոստացավ համանյնքի բնակիչներին կրկին այցելել Ծովակ համայնք՝ նոր հարցեր լսելու եւ բարձրաձայնելու պատրաստակամությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս