
Հոկտեմբերի 1-ին, ժամը 06։34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:47-ին, մարվել՝ 09:12-ին:
Տներից մեկի բակում այրվել է մոտ 427 հակ կուտակած անասնակեր: