«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքին է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության նախկին դատախազ Ավետիս Ափիյանը ՀՀ գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Ստորեւ ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը.
«ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին:
Հ ա ղ ո ր դ ու մ
/հանցագործության կատարման մասին/
2018 թվականի հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովի 06.06.2018թ. թիվ 2 որոշման եւ ՀՀ գլխավոր դատախազի 22.06.2018թ. թիվ 124-Ա հրամանի հիման վրա «Դատախազության մասին» ՀՕ-198-Ն ՀՀ օրենքի պահանջների ակնհայտ ապօրինի խախտմամբ ես ազատվել եմ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Նշված հրամանը եւորոշումը իմ կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, ՎԴ/8328/05/18 13.03.2019թ. վճռով իմ բողոքը բավարարվել է: ՀՀ վարչական դատարանի 13.03.2019թ. վճռի դեմ պատասխանող ՀՀ գլխավոր դատախազության եւ գործով երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են Վերաքննիչ բողոքներ: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019թ. որոշմամբ` ՀՀ գլխավոր դատախազության եւ երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարության բողոքները բավարարվել են, ամբողջությամբ բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 13.03.2019թ. վճիռը:
Իմ կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը 05.08.2019թ. բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: Հայտնում եմ, որ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու ՀՀ գլխավոր դատախազի հրամանի համար հիմք է հանդիսացել որակավորման հանձնաժողովի 06.06.2018թ. թիվ 2 որոշումը, նշված որոշման մեջ գրառվել են ակնհայտ կեղծ տվյալներ, որակավորման հանձնաժողովի թիվ 2 որոշման մեջ նշված այն ձեւակերպումը, որ «Ավետիս Ափիյանը լրացուցիչ վերապատրաստման արդյունքում եւս չի ապահովել անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածությունն ու գործնական հատկանիշները»:
Այս գրառումը ակնհայտ կեղծ է, այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերապատրաստում անցնելուց հետո իմ աշխատանքի արդյունքները եղել են բացառապես դրական, արդյունքների վերաբերյալ նյութերը գտնվում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում, դա է հիմնավորում նաեւ իմ վերաբերյալ գնահատագիրը, որը ներկայացվել է ղեկավար դատախազի կողմից որակավորման հանձնաժողովին:
Ինձ աշխատանքից ազատելու հրամանի համար հիմք է հանդիսացել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի 05.02.2018թ. զեկուցագիրը, որըչի ներկայացվել դատարան անհիմն պատճառաբանությամբ, թե,իբր, այն պարունակում է գաղտնի տվյալներ: Մինչդեռ նման բան չի կարող լինել:
Դատախազությունը օպերատիվ-հետախուզական ծառայություն եւ լիազորություն չունի, զեկուցագիրը չի կարող գաղտնի համարվել եւ այդ հիմքով չներկայացվի դատարան:
Գտնում եմ, որ զեկուցագիրը նույնպես կեղծ է, այն հավանաբար կազմվել է սուտ տվյալների հիման վրա, որըհիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի` ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Դրա շուրջնույնպեսպետք է կատարվի քննություն:
Իմ նկատմամբ կատարվել է ուղղակի դիտավորությամբ հետապնդում, կազմվել է կեղծ 06.06.2018թ. թիվորոշումը, կեղծ եւ անհասկանալի զեկուցագիր, կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, արդյունքում կատարվել է օրենքիկոպիտ խախտում, անտեսվել է 17.11.2017թ. ընդունված եւ 09.04.2018թ. ուժիմեջ մտած «Դատախազության մասին» ՀՕ-198-Ն ՀՀ օրենքի պահանջները, ուստի խնդրում եմ կատարել օբյեկտիվքննությունվերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու կեղծ որոշման եւ կեղծ զեկուցագրի փաստի առթիվ:
Օբեկտիվ քննության պարագայում կպարզվի, որ ՀՀ գլխավոր դատախազը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ նրան անվստահություն հայտնելու հարց պետք է նախաձեռնվի ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից»:
ՀՔԾ-ից«Ժողովուրդ» օրաթերթիհետ զրույցում հաստատեցին՝ նախկին դատախազ Ափիյանի դիմումը ստացել են, իսկ քննության ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Քնար Մանուկյան