Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի բաց հատվածը: Մինչ բաց հատվածը, անդամ երկրների ղեկավարները քննարկում էին ունեցել նաև փակ ֆորմատով:
Ընդլայնված կազմով նիստին ներկա էին նաեւ Սինգապուրի վարչապետն ու Իրանի նախագահը:
Նիստի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով խոսեց մի քանի հարցերի մասին: «Ինտեգրացիոն գործընթացն ավելի արդյունավոտ կլինի, եթե մեր քաղաքացիները հասկանան, որ բանակցությունների արդյունքում իրենց կյանքում դրական փոփոխություններ կլինեն»,- իր խոսքում նշեց վարչապետը:
Նա նշեց, թե փակ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել ֆինանսական ընդհանուր շուկայի ստեղծմանը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ: «Ես հույս ունեմ, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր պայմանագիրը կարող է հետագա համագործակցության համար դրական ազդեցություն ունենալ»,- հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում