ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։
Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:
«Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։ Սեպտեմբերի 19-ին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը Վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
Օրերս առաջին ատյանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։