«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող թիմում բյուջե – 2020-ը աննախադեպ են համարում, պնդում են, թե այն Հայաստանի պատմության ամենամեծ բյուջեն է լինելու: Ընդդիմադիրները փաստաթուղթը դեռ չեն ուսումնասիրել ու կարծիք չեն հայտնում: Բյուջեի աննախադեպ հավաքագրումն, ի դեպ, կապում են ներկրվող մեքենաների մաքսատուրքերի առաջիկայում սպասվող բարձրացման հետ, ինչը պատճառ դարձավ, որ վերջին շրջանում աննախադեպ թվով մեքենա ներկրվեց Հայաստան: Սա չի՞ ենթադրում, որ անկայուն եւ իրավիճակով պայմանավորված բյուջե է:
«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին «Իմ քայլը» ներկայացնող ԱԺ ֆինանսավարկային եվ բյուջետային հանձնաժողովի փոնախագահ Արտակ Մանուկյանը պատասխանել է. «Սրա մի մասը պայմանավորված է տնտեսական աճով, շատ փոքր մասն է պայմանավորված ԵԱՏՄ-ի շրջանակում համեմատաբար նաեւ որոշակի աշխուժացում մտցնող ավտոմեքենաների ներկրումով»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։