Հայաստանում ամրանների եւ ամրալարերի վաճառքով զբաղվող «Միկմետալ» ընկերությունը զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Տեղեկացնենք, որ «Միկմետալ» ընկերությունը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի ընտանիքին: Ի դեպ, Վահան Հարությունյանը Սերժ Սարգսյանի ընկերոջ` «Միկմետալի» Միշայի որդին է:
«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 410 մլն 806 հազար դրամ հարկ ու տուրք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 14 մլն 276 հազար դրամ:
Ստացվում է, որ ընկերությունը մեկ տարվա ընթացքում 603 մլն 470 հազար դրամով պակասեցրել է հարկային վճարումները: