Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, որ անհայտ անձը ապօրինի հատել է 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։
«Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում: