
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
«Այո´»,- ասել է Պեսկովը պատասխանելով «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե արդյոք նման հանդիպում տեղի է ունեցել: