Որոշակի դադար եւ կրկին Չեմպիոնների Լիգա՝ այսօրվա սուպերհանդիպումներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների Լիգայի առաջին տուրից` ներքին առաջնություններում կայացած հանդիպումներից հետոկրկին մեկնարկեց եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարը: Այսօր կայանալիք հրաշալի հանդիպումներից «Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է երկուսը, որոնք կանվանենք օրվա սուպերդիմակայություններ:

«Վալենսիա» (Իսպանիա) – «Այաքս» (Հոլանդիա). («Մեստալիա» մարզադաշտ)

Օրվա ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը կկայանա Իսպանիայում, որտեղ այս տարի հետաքրքիր ֆուտբոլ ցուցադրող «չղջիկները» կհյուրընկալեն նախորդ տարվա իսկական բացահայտում դարձած «Այաքսին»: Երկուսն էլ առաջին տուրերում տարել են հաղթանակներ, եւ պետք է ընդգծել, որ միմյանց դեմ կմրցեն H խմբի առաջատարները:

Խաղը կկայանա «Մեստալիա» մարզադաշտում, որտեղ «Վալենսիան» կրկնակի ուժեղ է խաղում, բայց չպետք է մոռանալ` հոլանդացիներներն էլ մրցակիցներին դրսում տխրեցնելու հակում ունեն:

Ֆանտաստիկ դիմակայություն, որը կզարդարի Չեմպիոնների Լիգայի խմբային երկրորդ տուրը:
Եթե «Այաքսի» հաղթանակը ֆրանսիական «Լիլի» նկատմամբ սպասելի էր, ապա «Վալենսիայի» հաջողությունը առաջին տուրում, այն էլ` Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ, կարելի է դասել անակնկալների շարքը:Այս խաղում ակնկալվում է հավասար պայքար, իսկ թղթի վրա ֆավորիտը «Վալենսիան» է :

Հավանական մեկնարկային կազմեր, կորուստներ

«Վալենսիայից» այս հանդիպումը հնարավոր է բաց թողնեն Գայան, Կոնդոգբիան, Կառլոս ՍոլերնուԿեւին Գամեյրոն:«Ժողովուրդ» օրաթերթիտեղեկություներով` «չղջիկները» խաղադաշտ դուրս կգան հետեւյալ կազմով. Սիլեսեն, Վաս, Պաուլիստա, Գարայ, Կոստա, Չերիշեւ, Կոկլեն, Պարեխո Գեդեշ, Գոմես, Ռոդրիգո:
Հոլանդացիները այս խաղին նշանակալի կորուստներչունեն եւ խաղին մոտենում են մարտական կազմով` Օնանա, Դեստ, Վելտման, Բլինդ, Տալիաֆիկո, Պրոմես, Վան դե Բեկ, Մարտինես, Զիեխ,Տադիչ, Ներես:

Վերջին հինգ խաղերում վալենսացիները տարել են երկու հաղթանակ,երեք խաղ էլ ավարտել պարտությամբ: Ամստերդամը ներկայացնող ակումբը վերջին հինգ խաղերից չորսում հաղթել է ու գրանցել մեկ ոչ-ոքի արդյունք:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Ինտեր» (Իտալիա). («Կամպ Նոու») մարզադաշտ
Կատալոնիայի մայրաքաղաքում միմյանց դեմ դուրս կգան մցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը` «Բարսելոնան» եւ Կոնտեի գլխավորությամն անհաղթելի թվացող «Ինտերը»:

Ֆուտբոլային աստվածների պատրաստած լավագույն հանդիպումներից մեկը, որը օրվա կենտրոնականն է:
Խաղի ֆավորիտը միանշանակ «կապտանռնագույններն» են, սակայն իտալացիների ցուցադրած խաղը վերջին շրջանում բաց հարցեր է առաջացնում:

Կոնտեի տղաները Իտալիայի առաջնության միանձնյա առաջատարն են հարյուր տոկոսանոց արդյունքով, բայց Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում տանը բառացիորեն խաղի վերջին վայրկյաններին փրկվեցին պարտությունից «Սլավիայի» դեմ խաղում(1:1): Կատալոնացիները նույնպեսառաջին խաղում չեն հաղթել եւ այսօր էլ ձախողվելու դեպքում կբարդացնեն փլեյ օֆֆում հայտնվելու հնարավորությունները:

Հավանական մեկնարկային կազմեր, կորուստներ

Վալվերդեի թիմից այսօր խաղադաշտ չեն կարողանա դուրս գալ Ալբան, Ումտիտին, Դեմբելեն, Ֆատին ուՄեսսին:
«Բարսելոնան»,ըստ մեզ, խաղադաշտ դուրս կգա հետեւյալ մեկնարկային կազմով`ՏերՇտեգեն, Սեմեդու, Պիկե, Լենգլե Ֆիրպո, Բուսկեց, Դե Յոնգ, Արթուր, Գրիզման, Սուարես, Պերես:
«Ինտերը» խաղին մոտենում է առանց կորուստների` Հանդանովիչ, Դե Վրիյ, Գոդին, Շկրինար, Կանդրեւա, Գալիարդինի, Բրոզովիչ, Սենսի, Ասամո, Լաուտարո, Լուկակու:«Բարսելոնան» վերջին հինգ խաղերից հաղթել է երեքում, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի, մեկում էլ պարտվել է:

«Ինտերը» վերջին հինգ խաղերից հաղթանակի քաղցրությունը ճաշակել է չորս անգամ, մեկ խաղ էլ ավարտել է ոչ-ոքի: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս