
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, շարունակում է հրաժարվել ցուցմունք տալ: Նշենք, որ երեկ նրան դատարանի որոշմամբ կալանավորեցին: Ի դեպ, մեր տեղեկություններով` նախաքննական մարմինը այս քրեական գործով հարցաքննության է հրավիրել նաեւ Նորայր Փանոսյանի քեռու տղային:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի` արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, Արդարադատության նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: