
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ այսօր զրուցել ենք «Կուսակցությունների մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցով ընթացող գործընթացների մասին:
Դանիելյանը նշեց, թե աշխատանքներն իրենց հունով ընթանում են, եւ նախատեսվում է արդեն դեկտեմբեր ամսին ունենալ նախնական նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման:
Ինչպես հայտնի է՝ այս ամիս խորհրդարանում տեղի են ունենալու լսումներ՝ Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցով, որտեղ արդեն կներկայացվեն մինչ այժմ կատարված աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում: