Ինտենսիվ վերադարձ Հայաստան․ միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների մեծ մասը մերժվում է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով` մեր երկիրն այլեւս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գերակշռող մասը հիմա մերժվում է: Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավելացել է: Նրանց վերաբերյալ նաեւ ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ կհանգեցնի առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին:

Պարզվում է, որ 2017 թվականի ընթացքում 5350 ՀՀ քաղաքացիների` Հայաստան վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերադարձել է ընդամենը 1470-ը անձ: Անցած տարվա ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնային իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ: Ընդհանուր առմամբ, 2009-2018թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46 հազար 945 ՀՀ քաղաքացիների վերադարձնելու մասին որոշում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս