
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Արդշինբանկի» աշխատակիցները գույքագրում են իրականացնում «Սանիթեք» ընկերությունում՝ հաշվառելով ավտոմեքենաները, օժանդակ տեխնիկան եւ նույնիսկ ձմեռվա համար ձեռք բերված տեխնիկական աղը:
«Սանիթեքի» վարկային պարտավորությունը «Արդշինբանկի» նկատմամբ կազմում է 8 մլն դրամ, եւ բանկը, հավանաբար, պատրաստվում է «Սանիթեքի» սնանկացմանը:
Այս բանկի անունը կապվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում