Լուսաղբյուր համայնքի ղեկավարն ու 2 կանայք՝ դատարանի առաջ. ի՞նչ կեղծ ցուցակների մասին է խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի ղեկավարը` մեղադրյալ: Իրավապահները պարզել են, որ Արամայիս Հակոբյանը, 2015 թվականի նոյեմբերի 2-ից աշխատելով Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի ղեկավար, ստորագրությամբ հաստատել եւ Լոռու մարզի Լուսաղբյուրի գյուղապետարանի կնիքով վավերացրել է կեղծ ցուցակներ, ինչպես նաեւ պաշտոնական դիրքն օգտագործելով, խաբեության եղանակով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով` 16.269.200 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննական մարմինը չի նշում, թե դրանք մասնավորապես ինչ կեղծ ցուցակներ են, ինչի վերաբերյալ են եղել այդ փաստաթղթերը:

Համայնքի ղեկավարից բացի այս գործողությունների համար դատարանի առաջ են կանգնել նաեւ Լուսաղբյուրի համայնքապետարանի երկու կին աշխատակիցները` 2-րդ կարգի մասնագետ Անահիտ Դուրգարյանը եւ Ալինա Հովհաննիսյանը: Հենց նրանց օժանդակությամբ է համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը պաշտոնական փաստաթուղթ համարվող, իրավաբանական նշանակության փաստեր պարունակող կեղծ ցուցակներ կազմել:




Լրահոս