Կալիֆոռնիայի պետական համալսարանը ստացել է 2,1 միլիոն դոլար` որպես աջակցություն հայագիտության ամբիոնի զարգացմանը, գրում է Rusarminfo-ն:
Նշվում է, որ թեև բարերարը ցանկացել է անանուն մնալ, սակայն նրա արարքը չի կարողացել աննկատ մնալ: Կալիֆոռնիայի պետական համալսարանը Երևանից դուրս ամենաշատ հայ ուսանող ունեցող բուհերից է:
Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանը կարծում է, որ անանուն օգնությունը լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի հայերի նկատմամբ:
Հայագիտության ամբիոնը Կալիֆոռնիայի պետական համալսարանում բացվել է 1983-ին:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են բաց դասախոսություններ, սեմինարներ: Ծրագրի դասախոսները մեծ աշխատանք են կատարում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: