Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Օսիպյանն արձակուրդի ժամկետը լրանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից: Նույն օրը նա նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:




Լրահոս