ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մուսալեռում 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանները ճշտել են տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: Տղամարդը, 2016-2017 թվականներին օգտվելով անչափահաս աղջնակի անօգնական վիճակից և նրա մոր բացակայությունից, պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Տուժած աղջիկը և նրա մայրը հրավիրվել են ոստիկանություն: Հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ 12-ամյա աղջիկը ոստիկաններին պատմել է եղելությունը: Աղջկա մորից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տանը հյուրընկալված աղջնակի ընկերուհու նկատմամբ:

Ոստիկանության բաժին հրավիրված 13-ամյա աղջիկը նույնպես ոստիկաններին ներկայացրել է իր հետ կատարվածը: Նրա մայրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի գտնվելու վայրը: Նա սեպտեմբերի 21-ին հայտնաբերվել է իր աշխատավայրում և, անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
63-ամյա տղամարդը կալանավորված է:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս