Երեկ Ազգային ժողովն, ի վերջո, առաջին ընթերցմամբ ընդունեց պետական գույքի մասնավորեցման ցանկից «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանելու օրենքի նախագիծը;Քվեարկությունից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որիրենք ազատ են քվեարկելու, միասնական դիրքորոշում չունեն: Արդյունքում իմքայլականների մեծամասնությունը կողմքվեարկեց նախագծին: 71 կողմ, 4 դեմ եւ 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
«Ժողովուրդ» օրաթերթիտեղեկությունների համաձայն` բավականին երկար ժամանակ է,ինչ այս նախագիծը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դարձել է կռվախնձոր, քանի որ գործադիրը օրինագծին բացասական եզրակացություն է տվել: Բանն այն է, որՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման կողմնակից է :
Սակայն, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին հաջողվել է փաստերով թիմակիցներին ապացուցել, որ Թորոսյանը սխալ է, իսկինքը` ճիշտ , ինչի արդյունքում երեկզեյնալյանական թեւը ավելի շատ էր, եւ նախագիծն ընդունվեց:
Նշենք, որնախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է, ումհետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է` պարզելու, թե ինչու էր այդ հակասական իրավիճակը ստեղծվելիր նախագծի հետ կապված:
-Պարո՛ն Զեյնալյան, ինչո՞ւ միանշանակ չընդունվեց Ձեր նախագիծը, ՀՀ առողջապահության նախարարը եւս դեմ արտահայտվեց նախագծին: Ի՞նչն է խնդիրը:
-Կարծում եմ` այդ հարցի հասցեատերը ես չեմ: Այս բժշկական կենտրոնը միակն է ՀՀ-ում, որը մատուցում է մաշկային եւ սեռավարակներով հիվանդների ստացիոնար բուժօգնություն, Հայաստանում որեւէ այլ բժշկական կենտրոն նման ծառայություն չի մատուցում: Այս կենտրոնը նաեւ համարվում է գիտական կենտրոն, այսինքն` ամբողջ ՀՀ-ից բոլոր մաշկավեներաբանները վերապատրաստվում են այս բժշկական կենտրոնում: Այստեղ տարեկան սպասարկվում է շուրջ 3000 ստացիոնար հիվանդներ. սա մի կողմնէ հարցի: Մյուսը մասնավորեցման պայմաններն էին, որոնք բավականին վիճարկելի էին. նախատեսված էր, որ աշխատակիցների քանակությունն ու աշխատավարձերի չափը պետք է պահպանվի 6 ամիս ժամկետով, նախատեսված էր պրոֆիլի պահպանում, այսինքն` մասնավորեցումից հետոպետք է մատուցվեին բժշկական ծառայություններ, իսկ ծառայություններըպետք է պահպանվեր 3 տարի ժամկետով: Անհասկանալի է, թե երեք տարի հետո ինչ էր լինելու այս ծառայությունների հետ:
-Այսինքն` Ձեզ անհանգստացնող խնդիրները դրանք են եղել, ինչից ելնելով էլ` նման առաջարկով եք հանդես եկե՞լ:
-Այո, քանի որ մաշկավենարաբանությունը, ստացիոնար բուժումը այս հիվանդների բիզնեստեսակետից այնքան էլ շահավետ չէ, այսինքն` շահութաբերությունը այնքան չէ, որքան բուժօգնության այլ տեսակների ժամանակ, եւ բավականին մեծ է մտավախությունը, որ մասնավորը 3 տարի անց ծավալը կկրճատի եւ կփոխարինի բուժօգնության մեկ այլ տեսակով, որոնք ավելի շահութաբեր են:Ու այդքան հիվանդներ անհասկանալի է, թե որ բուժհաստատությունում էին բուժում ստանալու:
-Ըստ Ձեզ`ինչո՞ւ այդ դեպքում կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ձեր նախագծին, որտեղ կան հստակ փաստեր ու մտահոգություններ: Ի՞նչ տարաձայնություններ ունեք գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ:
-Որեւէ տարաձայնություն չկա, սա նորմալ աշխատանքային պրոցես է, յուրաքանչյուրը հայտնում է իր տեսակետը, իր հիմնավորումներն է բերում, որի արդյունքում թե՛ հանձնաժողովը, թե՛ Ազգային Ժողովը եզրակացություն է կատարում, եւ,ըստ այդմ, իրականացվում է քվեարկություն: Այստեղ տարաձայնության որեւէ հարց չկա:
-ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին` ԱԺ հարցու պատասխանի ժամանակ, անդրադարձավ այս հարցին: Արդյոք Ձեզ բավարարեցի՞ն նախարարի հիմնավորումները, թե ինչու են իրենք դեմ:
-Նախարարը նախ նշեց, որ այս հիվանդները հիմնականում բուժվում են ամբուլատոր պայմաններում, եւ եզակի հիվանդներ են ստացիոնար բուժօգնություն ստանում, բայց ամենեւին էլ այդպես չէ: Ինչպես նշեցի, 3000 հիվանդ տարեկան ստացիոնար բուժօգնություն է ստանում:
-Քանի որ Դուք քննադատաբար եք մշտապես վերաբերվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային գործունեությանը, նախարարի նախագծին դեմ խոսելը Ձեր անձնակա՞ն դիրքորոշումն էր:
-Ես քննադատաբար չեմ վերաբերվում Արսեն Թորոսյանի գործունեությանը, խոսքը այս մեկ դրվագի մասին է, այս պահին ինքնուներիր տեսակետը, մենք բերեցինքայլ հիմնավորումներ, այս բուժհաստատության մասնավորեցման հետ կապված ուղղակի հակառակ դիրքորոշումներ ունենք:
-Իսկ խմբակցությունը Ձեր տեսակետը պաշտպանեց, ոչ թե նախարարի:
-Խմբակցությունը որեւիցէ մեկին չի պաշտպանել, խմբակցության ղեկավարն ասաց, որ քվեարկությունը ազատ են թողնում, եւ պատգամավորները, հաշվի առնելով երկուկողմերի հիմնավորումները, որոշում կայացրեցին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ