Ինչպես արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Սողոմոնյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Ի դեպ, նշենք, որ այս մասին ավելի վաղ գրել էր «ժողովուրդ» օրաթերթը:
Հավելենք, որ Սամվել Սողոմոնյանը ժամանակին ՀՀԿ-ի համար նախընտրական ցուցակ գրողներից է եղել: Ավելին` հայտնի փաստ է, որ նա հանդիսանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քենակալը (բաջանաղը):
Սամվել Սողոմոնյանը առողջապահության նախարարության հնաբնակներից է, եւ տեւական ժամանակ է, ինչ հաստատվել է տեսչական մարմնում: