Մրցույթ՝ առանց մրցակցության. որ ընկերությունն է Իջևանում կատարում սալիկապատման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեի եւ Իջեւան համայնքի համաֆինանսավորմամբ այժմ իրականցվում է Իջեւան քաղաքի Բլբուլյան եւ Ղարագյոզան փողոցների առանձին հատվածների սալիկապատում։ Այդ ծրագրերում պետական բյուջեից ֆինանսավորումը կազմում է դրանց արժեքի 40, Իջեւան համայնքի ներդրումը՝ 60 տոկոսը։

Բլբուլյան փողոցում կկատարվի 350 քառակուսի մետր, Ղարագյոզյան փողոցում՝ 200 քառակուսի մետր սալիկապատում։ Այդ նպատակով կծախսվի համապատասխանաբար 56 միլիոն 692 հազար եւ 37 միլիոն 123 հազար դրամ։ Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հայտնեց, որ այդ շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցել է մի կազմակերպություն՝ Իջեւանի «ԻՇԿ» ՍՊԸ-ն, որն էլ այժմ կատարում է սալիկապատման աշխատանքները։ Դրանք կավարտվեն մինչեւ այս տարվա նոյեմբերի 25-ը։




Լրահոս