Մանրամասներ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցցանցի իր էջում գրում է.

ՄԻՋԱԴԵՊ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ❗️

Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:

Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։

Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները:

Հիշեցնենք, ArmLur.am-ը քիչ առաջ դեպքի վերաբերյալ զրուցել է որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանի հետ:




Լրահոս