Գառնու ձորում տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները բացահայտել են օգոստոսի 15-ին Գառնու ձորում տեղի ունեցած դանակահարության դեպքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օգոստոսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում 55-ամյա մի տղամարդ է հոսպիտալացվել։ Առողջությանը պատճառված ծանր մարմնական վնասվածքի փաստով քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու ոստիկանները պարզեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Գառնու ձորում և դեպքի հանգամանքների պարզման պարտականությունը տարածքային կարգով հանձնարարվեց ոստիկանության Կոտայքի բաժնին։ Հետախուզական միջոցառումներին միացան ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ բացահայտեցին հանցագործությունը։

Հոկտեմբերի 2-ին Հրազդանում հայտնբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց 34-ամյա մի կին։ Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս