Ուռուցքաբանականի տնօրենն ինքնադատաստան է տեսել աշխատակցի նկատմամբ. իրականում ինչի՞ց է սկսվել ամեն ինչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

Ըստ նույն լուրերի՝ վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, եւ պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է եւ այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ եւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետեւ՝ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։

Իսկ ժամեր առաջ ՀՀ ասռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կատարվածին, բաց նամակ հրապարակեց՝ նշելով, թե բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի: Նախարարը մանրամասնել է, որ Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երեւացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն:

Տնօրենի իրավաչափ որոշումամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»։

Նախ հիշեցնենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայիս տնօրենն իր պաշտոնը ստանձնել էր մեկ ամիս առաջ: Մինչ այդ կենտրոնը ղեկավարում էր Արմեն Տանանյանը:

Մինչդեռ, համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ իրականում, ծեծի պատճառը գումար վերցնելը չի եղել: Ըստ նույն լուրերի՝ Արսեն Թորոսյանի թեկնածու տնօրենն ինքնադատաստան է տեսնում աշխատակցի հանդեպ:

Իսկ թե ինչն է պատճառը, կներկայացնենք ավելի ուշ:




Լրահոս