Առանց ոստիկանապետերի. Սյունիքում «նախկինները» վերադառնալու հույսեր ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ 1,5 ամիս է, ինչ ոստիկանության Սյունիքի մարզը վարչության պետ չունի: Ավելին` մարզում տարածված լուրերի համաձայն` Սիսիանը, Կապանը նույնպես ոստիկանապետեր չունեն: Բանն այն է, որ վերոնշյալ բաժնի պաշտոնյաները կադրերի ռեզերվ են գնացել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, եւ շուրջ 1,5 ամիս է, ինչ չեն կարողանում մարզում ոստիկանապետեր նշանակել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ նախկինում ազատված ոստիկանապետերն էլ այս օրերին մարզում լուրեր են տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ:

Մասնավորապես, մարզում տարածված խոսակցությունների համաձայն` համակարգ վեադառանալու հույսեր ունի ոստիկանության Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը տարիներ առաջ հայտնվել էր աղմկալի պատմության կիզակետում: Արդյոք մարզում տարածված լուրերը իրականություն կդառնան, թե ոչ` ցույց կտա ժամանակը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս