«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։ Թեեւ նա հայտարարել է, որ հրաժարական է տալու մարզպետի պաշտոնից զորավարժությունների ավարտից՝ հոկտեմբերի 6-ից հետո, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Իսկ նա, մեր տեղեկություններով, հայտնի միջադեպից հետո միայն հետաքրքրվել է․ «Տրդատի պաշտպանությունն ապահովվա՞ծ է», ինչը նշանակում է, որ Տրդատը պետության հոգածության ներքո է։
Մեր տեղեկություններով՝ եթե անգամ Սարգսյանի հրաժարականն ընդունվի, նա անգործ չի մնա։ Լուրեր կան, որ հնարավոր է փոխարինի Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ Նարեկ Բաբայանին, որի աշխատանքից վարչապետը տեւական ժամանակ է՝ դժգոհ է։ Բաբայանը, հիշեցնենք, Լենա Նազարյանի ամուսինն է»։
Մանրամասները՝ թերթի ասյօրվա համարում։