«168 ժամ» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի այցը Հայաստան եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն կերպով: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որեւէ հարց չկար, եւ դա ընդունեցին բոլորը:
Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց «տանտիրոջ» հետ հանդիպումը մինչեւ օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ: Նա թողեց այդ հանդիպումն ամենավերջում, ապա հանդիպեց նաեւ Բելլա Քոչարյանի հետ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, դա սիմվոլիկ ցուցիչ է: Նա հստակորեն տարանջատեց անձնական եւ միջպետական հարաբերությունները, նա հասկացրեց, որ իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ չի անդրադառնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա, աշխատանքն աշխատանք է մնում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցին Երեւան:
Հարցին՝ ո՞րն էր Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման նպատակը, փորձագետը պատասխանել է. «Պուտինը համերաշխություն հայտնեց, Պուտինը չգնաց, չէ՞, քրեակատարողական հիմնարկ: Դա չափազանց կլիներ: Նա ընդունեց Բելլա Քոչարյանին: Քոչարյանի գործը մենք դիտարկում ենք՝ որպես Հայաստանի ներքին գործ, խնդրանքներ չեն լինի, բայց Հայաստանը մեզ համար ցավագին ու կարեւոր գործընկեր է, հենց այդ պատճառով ենք մենք այդպես մոտ ընդունում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Հայաստանը մշտապես համարվել է բարդ, բայց նվիրված գործընկեր: Բայց Հայաստանի ներկայիս տատանումները Ռուսաստանին դուր չեն գալիս»:
Խոսելով «Վալդայ» ակումբում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին՝ նա ասել է. «Ես կարծում եմ նաեւ, որ Լավրովն այդ հայտարարությունն արեց Պուտինի հանձնարարականով, որը տեղի ունեցավ Պուտինի Երեւան կատարած աշխատանքային այցից հետո: Իսկ թե ինչ է տեղի ունեցել Երեւանում, երեւի թե Ձեզ ավելի շատ է հայտնի: Չէ՞ որ Երեւանում Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, որից հետո տեղի էր ունեցել Փաշինյանի հետ հանդիպում: Ավելի անկեղծ համաշխարհային քաղաքականության ազդանշաններ, որոնք Մոսկվան է անում, չկան, որ պետք չէ զբաղվել նախկին նախագահների հետապնդմամբ, պետք է զբաղվել երկրի խնդիրներով, ծրագրեր մշակելով, զարգացնելով երկիրը, դեպի անցյալ քարշ չտալով երկիրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։