«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկում եւ Կոտայքի մարզի Ակունք, Արամուս, Կամարիս եւ Մայակովսկի գյուղերում մեկնարկել է ՀՀ փորձնական մարդահամարը: Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 12-ը ներառյալ:
Ի դեպ, փորձնական մարդահամարի նպատակն է ՀՀ 2020 թվականի մարդահամարի հարցաթերթի, այլ մեթոդաբանական գործիքների եւ կազմակերպչական գործառույթների փորձարկումը մշտական բնակչության թվաքանակի 1 տոկոսը ներառող բնակչության շրջանում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ: Այսինքն` նախորդ տարվա համեմատ` այն նվազել է 8200-ով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։