ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Պողոսյանը մեծ պարտքեր է կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որընկերությունը պարտք է «Արմերիաբանկ»-ին`106 մլն 990 հազար դրամի չափով, ավելի քան 118 հազար եվրո:

Բացի այս, արեւադարձային մրգի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը 69.6 մլն դրամի չափով պարտք է նաեւ «Միկշին» ընկերությանը, 7 մլն 364 հազար դրամ էլ`«Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ին, 33 մլն 760 հազար դրամ`«Նադար»-ին: Իսկ, ահա, 70 մլն դրամ էլ պարտք է «Կեչառիս Հոթել»-ին, որը,ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, գնում է սնանկացման ճանապարհով: Նշենք, որ «Կեչառիս հոթել»-ը եւս պատկանում է Պողոսյանի ընտանիքին: Պարզվում է, «Քեթրին գրուպ»-ը ավելի քան 365 մլն 184 հազար դրամ պարտք է պետական եկամուտների կոմիտեին: «Ալիանս Լոջիսթիք»-ին «Քեթրին գրուպ»-ը պարտք է 6 մլն 832 հազար դրամ: Ի դեպ, հենց այսընկերությունն էր դիմել դատարան «Քեթրին գրուպ»-ին սնանկ ճանաչելու պահանջով:




Լրահոս